Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Ծեծկռտուք Սևանում՝ ՀՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև

«Փաստ». Ծեծկռտուք Սևանում՝ ՀՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև

11:11 | 15.03.2017 | Մամուլ

«Փաստ»-ի տեղեկություններով, երեկ մրցապայքարը թեժ է եղել նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Սևանի կենտրոնում՝  եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել  ՀՀԿ-ից ռեյտինգայինով  առաջադրված  պատգամավոր Կարեն Բոթոյանի և Սևանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջև: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել,  անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն: ՀՀԿ-ականներին բաժանել է դեպքի վայր հասած  ոստիկանույթունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել, մոռանալ միջադեպի մասին:

ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը երեկ  ողջ օրն անհասանելի էր, իսկ Աշոտ Ավետիսյանը «Փաստ»-ին վստահեցրել է, որ նման բան չի եղել ու չէր կարող լինել:

«Նման բան չի եղել Սևանում: Մենք Կարեն Բոթոյանի հետ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ ենք, ոնց կարող է նման բան լինի»,- հայտարարել է Ավետիսյանը՝  հավելելով. «Նորմալ քարոզարշավ ա գնում, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պայքարում է»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси