Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ». «Վաղը կարող է մյուս կողմը կրակի, և ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն». Սամվել Բաբայանը սպառնում է

«ՀԺ». «Վաղը կարող է մյուս կողմը կրակի, և ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն». Սամվել Բաբայանը սպառնում է

10:59 | 15.03.2017 | Մամուլ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն իրականում  համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին:

«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում,  վաղը կարող է մյուս կողմը կրակի, և ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,-ասել է Բաբայանը:

Նա նաև հայտարարել է, որ եթե այդպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:

«Ես գիտեմ, որ այս մի կողմն էլ չի նահանջելու,  պետք է ինչ-որ կերպ իրենց պաշտպանեն չէ: Դու մարդկանց վրա ես կրակում,  կապ չունի, թե դու ով ես,  ոստիկանություն ես, ինչ ես, եթե իշխանությունը քեզ չի պատժում, ապա մյուս կողմն էլ փորձում է հակադարձել: Մարդ է, չէ՞, հո լոմախոտ չի»,-ասել է Բաբայանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси