Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». ՊԵԿ նախագահը հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել

«Ժամանակ». ՊԵԿ նախագահը հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել

10:45 | 15.03.2017 | Մամուլ

Վարչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի մարդկանցից մեկը «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին գլխավոր տնօրեն, այժմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երկրով մեկ ամբողջ ՊԵԿ համակարգի աշխատակիցներին հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել։

Անանուն մնալու պայմանով ՊԵԿ աշխատակիցներից «Ժամանակ»-ին պատմել են, որ հարկային ստորաբաժանումների  տնօրենները  բոլոր աշխատակիցներին կանչում և հանձնարարում են՝ իրենց, ընտանիքի բոլոր անդամների և հարազատների  ընտանիքների անձնագրերի տվյալները ներկայացնել։ Իսկ ով համարձակվում է  հրաժարվել կամ  բացահայտ ասում է, որ քաղաքական այլ նախապատավություն ունի, վերադասը հորդորում է  անձնագրի տվյալներից բացի  ներկայացնել նաև ազատման  դիմումը։ Ընդ որում, անձնագրային տվյալների հավաքագրումից բացի, ՊԵԿ ղեկավարությունն  իր աշխատակիցներին  յուրաքանչյուր  ընտրատարածքում  մատնացույց է անում նաև ՀՀԿ-ի այն ռեյտինգային թեկնածուին, որին պետք է ընտրել։

Պարզվում է, որ նույն ռեպրեսիվ  մեթոդներով Վարդան Հարությունյանը աշխատել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси