Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». «Զվարթնոց» օդանավակայանի բոլոր աշխատողներին ցուցակագրում են

«Փաստ». «Զվարթնոց» օդանավակայանի բոլոր աշխատողներին ցուցակագրում են

10:39 | 15.03.2017 | Մամուլ

«Փաստ»-ի աղբյուրներով՝  ««Զվարթնոց» օդանավակայանում  մարդկանց «թռցնում-իջեցնում են» ձեռքի հետ: Հիմա տեղի ղեկավարությունն ավելի կարևոր գործով է զբաղված: Բոլոր աշխատողներին ցուցակագրում են: Հավաքարարից սկսած,  ավտոկայանատեղի աշխատողով  վերջացրած  բոլորից ցուցակներ են պահանջում,  քույր, եղբայր, աներ, զոքանչ, փեսա:

Իշխող՝ «Հանրապետական» կուսակցությանը ձայն տալու համար բոլորին իրենց գերդաստաններով հավաքագրում են,  ազգուտակով երաշխիքներ են պահանջում: Եթե չընտրեք ՀՀԿ-ին,  և եթե չապացուցեք, որ ընտրել եք ՀՀԿ-ին, աշխատանքից կազատվեք: Դե, սա սովորական նախընտրական սպառնալիք է, որը կարող է սովորականի պես իրականություն դառնալ»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси