Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանը փորձում է տհաճ անակնկալ մատուցել Ռոբերտ Սարգսյանին

«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանը փորձում է տհաճ անակնկալ մատուցել Ռոբերտ Սարգսյանին

10:10 | 14.03.2017 | Մամուլ

«ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, նախընտրական շտաբներ է բացել ոչ միայն Ավանում, այլ նաեւ Զեյթուն համայնքում, որը համարվում է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Միհրան Պողոսյանի «տարածքը»:

Ընդ որում, միայն Ռուբինյանց փողոցում Ռ. Սարգսյանը երկու շտաբ է բացել, եւս մեկն էլ՝ դրան հարակից փողոցում: Մեր տեղեկություններով՝ այս քայլով Տ. Մարգարյանն ու իր աներձագը փորձել են ուժի ցուցադրման գնալ՝ հասկացնելով Մ. Պողոսյանին, որ իրենք նաեւ Զեյթուն համայնքից են լուրջ քվեներ տանելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանն ու նրա շրջապատում մի քանիսը, այս փաստը համարելով իրենց տարածք ներխուժելու փորձ, առայժմ փորձում են բացահայտ հակամարտության փոխարեն հարցերը «տակից լուծել» եւ Սարգսյանին Զեյթունում քվեարկության արդյունքներով տհաճ անակնկալ մատուցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси