Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․Տեղ հասանք. Ռուսաստանում քննարկվում է ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման խոչընդոտող օրենք

«ՀԺ»․Տեղ հասանք. Ռուսաստանում քննարկվում է ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման խոչընդոտող օրենք

09:57 | 14.03.2017 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիա. էքսպերտ» պարբերականի տվյալներով՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը Պետական դումա է ներկայացրել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում լրջորեն կխոչընդոտվեն ԵՏՄ այլ երկրներից ապրանքների ներկրումը Ռուսաստան:

Սա  տարածվելու է նաեւ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների վրա: Պաշտոնապես դրանով արգելվելու է ԵՏՄ այլ երկրներից ՌԴ վերաարտահանվող այն ապրանքների շրջանառությունը, որոնք ՌԴ-ի հայտարարած պատժամիջոցների ցանկում են, կամ էլ դրանք ԵՏՄ մյուս երկրներ են ներկվել արտոնյալ պայմաններով:

Սակայն գործնականում դա հարված է հասցնելու ամբողջ արտահանմանը: Խնդիրն այն է, որ օրինակ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները կանգնեցվելու են ոչ թե սահմանին, այլ արգելվելու է դրանց  մանրածախ վաճառքը: Արդյունքում ռուսական ընկերությունները խուսափելու են մեր ապրանքներից, որովհետեւ հետագայում խնդիրներ են ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси