Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրավունք». Հասմիկ Պողոսյանը դեսպան կնշանակվի եվրոպական երկրներից մեկում

«Իրավունք». Հասմիկ Պողոսյանը դեսպան կնշանակվի եվրոպական երկրներից մեկում

10:56 | 10.02.2017 | Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Բավական երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե ՀՀ մշակույթի նախկին նախարար, անկուսակցական Հասմիկ Պողոսյանը պատրաստվում է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում եւ ընտրություններից հետո կանցնի խորհրդարանական աշխատանքի՝ լինելով քաջատեղյակ մշակութային քաղաքականությունից ու օրենսդրական գործունեությունից։

Սակայն, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից, ու թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, միանգամից սկսվեցին խոսակցություններ այն մասին, թե շուտով այդ պաշտոնը կստանձնի տիկին Պողոսյանը, ինչի մասին մշակութային կուլիսներում քչփչում էին դեռեւս նրա պաշտոնավարման ժամանակ։

Մինչդեռ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հ. Պողոսյանը չի պատրաստվում ոչ պատգամավոր դառնալ, ոչ էլ՛ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։ Կարճատեւ հանգստից եւ ընտրությունների թոհուբոհից հետո, որպես դեսպան, կանցնի դիվանագիտական աշխատանքի եվրոպական երկրներից մեկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси