Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Լարված իրավիճակ Արթիկում. հանրապետականներն իրար դեմ են դուրս գալու

«Փաստ». Լարված իրավիճակ Արթիկում. հանրապետականներն իրար դեմ են դուրս գալու

11:29 | 27.01.2017 | Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները բազմազան ինտրիգներ են պարունակում գրեթե բոլոր ընտրատարածքներում: Օրինակ` Արթիկում ՀՀԿ–ի հիմնական հույսը ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն է, ով անկասկած մեծ հնարավորություններ ունի դարձյալ հայտնվելու Ազգային ժողովում: Նա ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրվի այստեղ: Սակայն Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով նույնպես ներկայացնում է ՀՀԿ–ն, կարող է խոչընդոտել Պետոյանի ընտրվելուն:

«Փաստի» տվյալներով` Մուշեղ Պետոյանն ու Մխիթար Վարագյանն ուղղակի թշնամիներ են, եւ նրանց հաշտեցնելու նախկին փորձերը ձախողվել են: ՀՀԿ–ն այտեղ խնդիրներ կունենա, քանի որ հանգուցալուծում չի գտել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси