Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․ Ուրիշին են գտել․ Աշոտ Աղաբաբյանը չի լինի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում

«ՀԺ»․ Ուրիշին են գտել․ Աշոտ Աղաբաբյանը չի լինի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում

10:19 | 27.01.2017 | Մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն նախնական որոշում ունի առաջիկա ԱԺ ընտրություններում Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով չառաջադրել մարզի Աշոցքի շրջանն ընդգրկող նախկին թիվ 33 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր դարձած Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը:

Աղաբաբյանը մեզ հետ զրույցում չցանկացավ պատասխանել այդ հարցին՝ ասելով, թե Մոսկվա է մեկնում: «Հաջորդ շաբաթ կգամ՝ կպատասխանեմ»,- կարճ կապեց նա: ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ասաց, թե Աղաբաբյանի թեկնածությունը առաջադրել-չառաջադրելու մասին տեղյակ չէ:

Մեր տեղեկություններով ՀՀԿ-ն այդ տարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու համար նոր թեկնածու է գտել՝ Մարսել Կարապետյանին, որն Աշոցքի ավտոճանապարհային ՓԲԸ սեփականատերն է: Կարապետյանի հետ չկարողացանք կապ հաստատել, բայց խոսեցինք նրա կնոջ՝ Ջեմմա Հարությունյանի հետ, որն Ամասիա համայնքի ղեկավարն է: Վերջինս ասաց, թե չի կարող պատասխանել ամուսնու առաջադրվելու վերաբերյալ հարցին: Նշենք, որ նրանք՝ ամուսիններով ՀՀԿ անդամ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси