Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՉԻ». Սեյրան Օհանյանի անունից բանակցությունները վարում է Սամվել Բաբայանը

«ՉԻ». Սեյրան Օհանյանի անունից բանակցությունները վարում է Սամվել Բաբայանը

09:44 | 27.01.2017 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը զբաղված է ՀՀ նախկին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի լոբբինգով: Նա վերջինիս անունից բանակցություններ է վարում կուսակցությունների ղեկավարների ու քաղաքական գործիչների հետ հնարավոր համագործակցության մասին:

Ու թեեւ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձեւավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, իրականում՝ դե ֆակտո այդ գործառույթները իր վրա է վերցրել Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ 2000 թվականին Բաբայանը մեղադրվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի համար եւ դատապարտվեց 14 տարի ազատազրկման: Նկատենք, որ մինչեւ վերջերս Սամվել Բաբայանի եւ Սեյրան Օհանյանի միջեւ կար բացահայտ թշնամանք, ինչը այս օրերին երկուստեք մոռացվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси