Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Արմեն Ամիրյանը կարիք չի զգում ՀՀԿ-ին անդամակցելու

«Ժողովուրդ». Արմեն Ամիրյանը կարիք չի զգում ՀՀԿ-ին անդամակցելու

11:08 | 24.12.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երեք ամիս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանից «ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց. նախքան նախարարի աթոռը զբաղեցնելը, սկզբունքորեն դեմ էիք արտահայտվել որեւէ քաղաքական միավորի անդամակցելու մասով հնչած հարցին, բայց վերջերս հայտարարեցիք, որ մտածելու ժամանակ ունեք: Ի՞նչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչեւ ապրիլ անդամակցեք ՀՀԿ-ին:

Ի պատասխան մեր հարցի՝ Արմեն Ամիրյանը նշեց. «Այս պահի դրությամբ ես դեռ կարիք չեմ զգում: Ժամանակը ցույց կտա, եւ ոչ միայն իմ մտածելու, այլեւ իրավիճակի, իրադրության խնդիրներ գոյություն ունեն: Այնուամենայնիվ, ես վատ բան չեմ տեսնում որեւէ կուսակցության անդամակցելու մեջ»:

Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ, թե վերջերս Արցախում կայացած Սերժ Սարգսյանի եւ մտավորականների հետ հանդիպման կազմը Դո՞ւք էիք ընտրել եւ ինչ սկզբունքով: «Ես էի ընտրել եւ կարծում եմ` լավ ընտրություն էր,- պատասխանեց նախարարը` հավելելով,- հաջորդ հանդիպմանը կարող են լրիվ այլ մարդիկ հրավիրվել, որովհետեւ ես ուզում եմ ներգրավել ամբողջ դաշտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси