Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Առավոտ». Քաղաքապետարանն այդպես էլ փողոցների համատարած սառցակալումը չմաքրեց

«Առավոտ». Քաղաքապետարանն այդպես էլ փողոցների համատարած սառցակալումը չմաքրեց

10:45 | 24.12.2016 | Մամուլ

«Առավոտ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ փողոցների այս համատարած սառցակալումը չմաքրեց, այդ գործընթացը թողեց բնությանը՝ օրերը կտաքանան՝ սառույցները կհալվեն: Մայրաքաղաքում միայն գլխավոր պողոտաներն են առանց սառույցի, ներբակային եւ 2-րդական գրեթե բոլոր փողոցներն ամբողջությամբ սառույցի շերտով են պատված: 

Մարդիկ մի քանի քայլ անելու ու հանկարծ չընկնելու, ոտք ու ձեռք չկոտրելու համար հույսները ճակատագրի վրա են դնում: Երեւանի բազմաթիվ շենքերից սառցալեզվակներ են կախված, դրանք էլ ամեն վայրկյան «սպառնում են» ընկնել անցորդների գլխներին:

Քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունից շուտով կպարզվի, թե քանի հարյուր միլիոն դրամ են դուրս գրել ձմռանը փողոցների մաքրման համար, ու այդ ժամանակ թվերի՞ն պիտի հավատանք, թե մեր աչքի տեսածին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси