Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՉԻ». Աչքերը վախեցած է. ոստիկանական բաժանմունքներում խստացվել է ելումուտ անելու ռեժիմը

«ՉԻ». Աչքերը վախեցած է. ոստիկանական բաժանմունքներում խստացվել է ելումուտ անելու ռեժիմը

09:45 | 13.12.2016 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ոստիկանական բաժանմունքներում վերջին ամիսներին խստացվել է համապատասխան շենքեր ելումուտ անելու ռեժիմը։ Կրկնակի աճել է այն ոստիկանների թիվը, որոնք կոչված էին հերթապահություն իրականացնել ոստիկանական բաժանմունքների անցակետերում։ Թերթի տեղեկություններով՝ բաժանմունքներ ելումուտ անողներին ոստիկանները խուզարկում են, բացի այդ էլ առանց համապատասխան անցաթղթի մարդկանց մուտքը շենք արգելվում է։ Անցակետերի առկայությունն ու ոստիկանների հերթապահությունը նորություն չէ ոստիկանական բաժանմունքներում, սակայն դրանց վերահսկողությունը մինչեւ այս տարվա հուլիսյան դեպքերն այդքան էլ խիստ չէր։

Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Սասնա Ծռեր» խմբավորման հուլիսյան գրոհից հետո, երբ զինյալների խումբը հեշտությամբ կարողացավ գրավել ոստիկանական ամենալուրջ բազաներից մեկը, ՀՀ ոստիկանապետի կողմից հրահանգ իջավ ուժեղացնել ոստիկանական շենքերի հսկողությունը։ Վերադասի հանձնարարությամբ՝ հրամայվել է այս գործի վրա «միջոցներ չխնայել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси