Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․ Բարի ախորժակ. Կառավարությունը պատրաստվում է կրկին անորոշ վարկ վերցնել

«ՀԺ»․ Բարի ախորժակ. Կառավարությունը պատրաստվում է կրկին անորոշ վարկ վերցնել

09:45 | 07.12.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակի» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի Եվրասիական զարգացման բանկից ներգրավել 100 միլիոն դոլարի վարկ: Ընդ որում, այդ վարկը օգտագործվելու է շատ անորոշ նպատակներով, որոնց բնորոշումը չափազանց ընդարձակ է: 

Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»:

Սա հենց այն վարկերից է, որոնք բերվում են պետական բյուջե, ախորժակով ծախսվում, ավելացնում են մեր երկրի արտաքին պարտքը, սակայն ոչ ոք չի կարողանում ասել, թե կոնկրետ ինչ արդյունք տվեցին դրանք:

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը վերջին շրջանում փորձում է բարձրացնել ներգրավվող վարկերի օգտագործման արդյունավետությունը: Համենայն դեպս՝ գոնե առերեւույթ: Թե որքանով է այս վարկը նման անորոշ ու ընդարձակ ձեւակերպումներով տեղավորվում կառավարության նոր մոտեցումների շրջանակներում, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси