Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քլինթոնը պատմել է, որ հեռուստաբանավեճերի նմանակումը տեսնելով՝ քիչ է մնացել ընկնի աթոռից

Քլինթոնը պատմել է, որ հեռուստաբանավեճերի նմանակումը տեսնելով՝ քիչ է մնացել ընկնի աթոռից

12:30 | 06.10.2016 | Մամուլ

ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, գովելով հանրապետական Դոնալդ Թրամփի հետ իր բանավեճերը նմանակած դերասաններին, նշել է, որ ինքն այնքան է ծիծաղել, որ քիչ է մնացել աթոռից վայր ընկնի, հայտնում է TMZ–ը։

Առաջին հրապարակային բանավեճերից հետո MSNBC հեռուստաալիքը ներկայացրել է Թրամփի եւ Քլինթոնի հռետորական մարտի նմանակումը, որը բեմադրել էին Ալեք Բոլդուինը եւ դերասանուհի Քեյթ Մաքիննոնը։

«Ասեմ ձեզ՝  երբ ես տեսա Մաքիննոնի՝ ձեռնափայտով ելույթը,  մտածեցի, որ հիմա կընկնեմ աթոռից։ Նա ինձ ստիպեց ծիծաղել։ Այնքան բնական էր ու ծիծաղելի։ Նա հիանալի խաղաց»,– ասել է Քլինթոնը՝ նշելով, որ Բոլդուինը նույնպես հիասքանչ է խաղացել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси