Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․ Վիկտոր Դալլաքյանն ասուլիս կտա եւ կհայտնի իր անելիքների մասին

«ՀԺ»․ Վիկտոր Դալլաքյանն ասուլիս կտա եւ կհայտնի իր անելիքների մասին

12:07 | 06.10.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում մամուլի ասուլիս է հրավիրելու եւ անդրադառնալու է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու արտաքին քաղաքական խնդիրներին:

Նա կանդրադառնա նաեւ այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են իր հետագա գործունեությանն ու ծրագրերին:

Հիշեցնենք, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել է «Շրջադարձ»: Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Կուսակցությունը պետք է գործի ընդդիմադիր դաշտում:

Օհանյանը հենց դրա համար էլ մերժեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, անվտանգության քարտուղարի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոններից որեւէ մեկը զբաղեցնելու առաջարկությունները»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси