Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է. «168 ժամ»

Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է. «168 ժամ»

10:06 | 24.09.2016 | Մամուլ

«168 ժամ»- գրում է. «Մեր տեղեկություններով՝ Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն Է։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները և պատրաստվել հեռանալ։

Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը։ Սրա վկայությունն են Հ. Պողոսյանի տրամադրության վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսևորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով անսովոր լռության շղարշի տակ Է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը և զերծ մնում հրապարակային սպառիչ մեկնաբանություններից։

Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ Էին շրջանառվում, թե սույն տիկնոջ համար Է պահվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը։ Ի դեպ, նաև կարծիք կար, որ Հ. Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն Է եղել Իտալիայում ՀՀ արտաքին և լիագոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси