Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Առավոտ». Ինչպես են ապրել ՊՊԾ գնդի շրջակա տարածքի բնակիչները անցած 14 օրերին

«Առավոտ». Ինչպես են ապրել ՊՊԾ գնդի շրջակա տարածքի բնակիչները անցած 14 օրերին

10:03 | 04.08.2016 | Մամուլ

«Խորենացի փողոցի բնակիչներից մեկը, ում տունը գտնվում Է գրավված ՊՊԾ գնդին մոտ՝ վտանգավորության հատվածում, «Առավոտին» պատմեց, թե ինչպես են ապրել անցած 14 օրերին։ «Երբ հուլիսի 17-ի վաղ առավոտյան կրակոցներ լսեցինք, պատկերացում չունեինք, թե ինչ Է տեղի ունեցել։ Հաջորդ երկու օրերին ոչինչ չգիտեինք, ինչպես բոլորը։ Միայն տեսնում էինք, որ ոստիկանները մի քանի շարքով արգկափակել Էին մեր ու շրջակա փողոցները։ Կարծում եմ` աrաջին, գուցե նա7 երկրորդ օրը ՊՊ}-ի շրջակաքում գիշեր– ցերեկ հերթապահող ոստիկաններն էլ ամբողջապես չէին տիրապետում օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությանը։ Համենայնդեպս, մեզ ոչինչ չէին ասում։ Գուցե, որպեսզի բնակիչները խուճապի չմատնվեն։ Հասկանալի է՝ բնակիչներիս ազատ տեղաշարժը որոշ չափով սահմանափակված էր, ավելի ճիշտ՝ անցանկալի՝ մեր իսկ անվտանգության նկատառումներով, քանի որ մեր տները գտնվում էին վտանգավոր գոտում ու ամեն վայրկյան ամեն բան կարող էր տեղի ունենալ։ Առավոտները մենք տնից դուրս էինք գալիս անարգել։ Մի ոստիկան անպայման ուղեկցում էր մեզ մինչև անվտանգության գոտուց դուրս գալը։ Նույնը կատարվում Էր երեկոյան, երբ տուն էինք վերադառնում։ Բայց դրանից հետո նրանք մեզ խորհուրդ էին տալիս, որ աշխատենք մնալ տանը, դուրս չգալ։ Իսկ երբ մոտակա խանութից գնումներ կատարելու անհրաժեշտություն էինք ունենում, առանց որի անհնար էր, ոստիկանները խորհուրդ Էին տալիս, որպեսզի հարևաններով հավաքվենք, անհրաժեշտ ապրանքների ցուցակ կազմենք ու մեզանից մեկը գնար գնումներ կատարելու՝ կրկին իրենցից մեկի ուղեկցությամբ ու կրկին անվտանգաթյան նկատառումներով», ֊ պատմեց բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ։

 Մեր հարցին, թե բնակիչների հետ շփումներում ոստիկաններն իրենց ինչպես էին պահում՝ կոպիտ վերաբերմունք կամ ուժի դրսևորում, բնակիչը պատասխանեց. «Ոչ, ինչ եք ասում։ Հավատացեք, որ բղորն էլ շատ բարեկիրթ էին իրենց պահում, աշխատում չլարել առանց այդ էլ մեր լարված օրերը»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси