Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որքան դոլար են գնել բանկերը

Որքան դոլար են գնել բանկերը

20:43 | 03.06.2016 | Մամուլ

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է մայիսի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65,508,806 դոլար 476.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,512,176 ԱՄՆ դոլար 478.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 4,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478,61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,487,176 եվրո 531,06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,740,475 եվրո 536.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 200,000 եվրոյի առք եւ վաճառք 534,00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 861,953,615 ՌԴ ռուբլի 7,16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 402,542,612 ՌԴ ռուբլի 7,26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 22,000,000 ՌԴ ռւբլու առք եւ վաճառք 14,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.5 մլն ԱՄՆ դոլար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси