Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեխաները պարտավոր են մեծանալ, և եթե այդ պարտականությունը չկատարեն, տույժեր ու տուգանքներ կկիրառվեն.ՉԻ

Երեխաները պարտավոր են մեծանալ, և եթե այդ պարտականությունը չկատարեն, տույժեր ու տուգանքներ կկիրառվեն.ՉԻ

09:59 | 02.06.2016 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««Երեխաները պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը նրա համար է, որ ավելի բարեհոգի, ավելի բարեհանդես կարողանան մեծանալ, հասնել իրենց նպատակին», հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ «ՉԻ»- Այո, երեխաները պարտավոր են մեծանալ, ընդ որում՝ տարեկան առնվազն 4 տոկոսային կետով, իսկ ովքեր այդ պարտականությունը չկատարեն՝ նրանց նկատմամբ տույժեր ու տուգանքներ կկիրառվեն։ Փոխարենը՝ առավել բարեհանդես մեծագոհ երեխաներին պետությունը կխրախուսի բարեբաստիկ ազնվապարգևներով։

Ի դեպ, որևէ մեկը գիտի՞, թե ինչ է նշանակում «բարեհանդես մեծանալ»։ Գուցե Գալուստ Սահակյանը նկատի է ունեցել, որ երեխաները պիտի մեծանալու ընթացքում հանդես բերեն բարությո՞ւն, կամ գուցե դպրոցական հանդեսները պիտի որևէ բարո՞ւմ կազմակերպեն: Օֆ, եսիմ, եսիմ... Ամեն դեպքում՝ երևի արժե ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը մի թեթև խմբագրել։ Եվ յուրաքանչյուր բառի դիմաց՝ կամ իմաստը բացատրել կամ նշել, որ այդ բառն օգտագործել է Գալուստ Սահակյանը։ Այ դա կլինի շատ բարեպիտան գործ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси