Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ. Կ. Անդրեասյան

Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ. Կ. Անդրեասյան

18:14 | 01.06.2016 | Facebook

Ձերբակալվեցին բանակի մի քանի պաշտոնյաներ, որովհետև`

1. Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ:

2. Պետք էր բոլորին ցույց տալ, որ բանակը կարգի բերելու համար մեզ Սամվել Բաբայանը պետք չէ:

3. Կառավարության հակակոռուպցիոն արշավը զոհեր է պահանջում:

4. Քառօրյա պատերազմի արդյունքում բացահայտված բոլոր թերացումները պետք էր ջարդել միջին օղակի գլխին, որ մոռացվեր գլխավորը:

5. Քաղաքական պայքարի շրջանակներում ձեռնտու էր հարվածել հենց այս ոլորտի ղեկավարին` բռնելով ու վախեցնելով նրա ենթականերին:

Կա՞ն արդյոք այլ վարկածներ: Այո: Հնարավոր է, այս մարդիկ պարզապես մեղավոր էին, և իրավապահները մինչ այս չգիտեին նրանց մեղքերի մասին: Հնարավոր է իրավապահները դեռևս անտեղյակ են նաև այլ ոլորտներում նմանատիպ չարաշահողների մասին: Իսկապես շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո` խորհրդարանական ընտրություններից առաջ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ֆեյսբույքան գրառումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси