Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՉԻ». Իշխանական մտքի «շեդեւր».Ապրանքաշրջանառությունը նվազել է, որովհետեւ մարդիկ ավելի ժլատ են դարձել

«ՉԻ». Իշխանական մտքի «շեդեւր».Ապրանքաշրջանառությունը նվազել է, որովհետեւ մարդիկ ավելի ժլատ են դարձել

10:20 | 01.06.2016 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, թե մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների ավելի քան 4 տոկոսանոց նվազումը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները նախընտրում են քիչ սպառել եւ շատ խնայել։

«ՉԻ» - Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե քաղաքացիների փողը քչացել է, դրա համար էլ քիչ են ծախսում։ Պարզվում է փողը չի քչացել, պարզապես մարդիկ գերադասում են խնայել։ Այսինքն՝ ավելի ժլատ են դարձել։ Բոլորը միասին որոշել են դիետա պահել ու քիչ սնվել, դրա համար էլ սննդամթերքի սպառման ծավալները նվազել են։

Եվ ընդհանրապես՝ վիճակագրական ծառայության ներկայացրած բոլոր ցացանիշները փայլուն են, պարզապես մարդիկ են մեղավոր։ Գործազրկության ցուցանիշներն աճել են, որովհետեւ մարդիկ ծուլացել են, ուղղակի ներդրումների ծավալները նվազել են, որովհետեւ մարդիկ ավելի վախկոտ են դարձել (փող ունեն, բայց վախենում են ներդրումներ անել) եւ այլն։ Իսկ արտագաղթն աճում է, որովհետեւ կտրուկ մեծացել է մարդկանց հետաքրքրասիրությունը. տեսնես ուրիշ երկրներո՞ւմ ինչ կա-չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси