Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հալեպում ռմբակոծությունից հայ կին է զոհվել

Հալեպում ռմբակոծությունից հայ կին է զոհվել

23:15 | 18.03.2016 | Մամուլ

Այսօր սիրիական Հալեպ քաղաքում ահաբեկիչերի հրթիռակոծության արդյունքում հայ կին է զոհվել. այս մասին տեղեկացնում է «Եռագոյն»-ը: Ըստ աղբյուրի՝ մահացածը 61-ամյա Նվարդ Ֆուրունճյան-Ասատուրյանն է: Ռմբակոծության արդյունքում շատերը վիրավորվել են: Ավելի վաղ ՌԴ Պն-ն հաղորդել է, որ Սիրիայում 3 օրում հրադադարի ռեժիմը խախտվել է 247 անգամ:  ««Իսլամական պետություն» և «Ջահբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներն առիթը բաց չեն թողնում՝ զինադադրի վերաբերյալ պայմանավորվածությունը խախտելու համար:

Վերջիններս շարունակում են ռմբակոծել կառավարական զորքերի դիրքերը և հարվածներ հասցնել Դամասկոսի, Հոմսի, Հալեպի և Լաթաքիայի բնակավայրերի ուղղությամբ»,- հայտնել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси