Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փաստաբանը հայտարարել է Նեմցովի մարմինն արտաշիրմելու միջնորդույթան մասին

Փաստաբանը հայտարարել է Նեմցովի մարմինն արտաշիրմելու միջնորդույթան մասին

16:59 | 18.03.2016 | Մամուլ

Բորիս Նեմցովի ժառանգության ակնկալիք ունեցող Եկատերինա Իֆտոդին առաջարկում է արտաշիրմել նրա մարմինը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Փաստաբանը հայտնել է, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը մերժել է ԴՆԹ փորձաքննություն իրականացնել: Հեն այդ դատարանում է քննվում Իֆտոդիի հայցը,. Որը պահանջում է իր որդուն ճանաչել որպես Բորիս Նեմցովի որդի:

«Դրա հետ կապված Իֆտոդին Նեմցովի մարմինը արտաշիրմելու միջնորդություն է ներկայացրել: Եթե դատարանը մերժի  միջնորդությունը, նա պատրաստ է այդ գործընթացն իրականացնել իր հաշվին»,-ասել է փաստաբանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси