Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Յացենյուկը Արեւմուտքին կոչ է արել օգնել վերադարձնել Ղրիմը

Յացենյուկը Արեւմուտքին կոչ է արել օգնել վերադարձնել Ղրիմը

16:00 | 05.03.2016 | Մամուլ

Ուկրաինան պետք է վերականգնի Դոնբասի եւ Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի երկիրն ապրի խաղաղ կյանքով: Նման հայտարարություն է արել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը Պոլտավայում պարեկային ոստիկանների երդմնակալության արարողության ժամանակ:

«Հուսամ, որ մեր արեւմտյան գործընկերները կանեն ամեն բան, որպեսզի մեր տղաները չզոհվեն ճակատում: Դրա համար պետք է վերականգնել Դոնեցկի,  Լուգանսկի նկատմամբ վերահսկողությունը եւ վերադարձնել Ղրիմը: Դա պետության տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրն է», - մեջբերում է Յացենյուկի խոսքը «112 Ուկրաինա»-ն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси