Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փարիզն առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

Փարիզն առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

16:45 | 28.01.2016 | Մամուլ

Ֆրանսիայի իշխանությունները դիմել են Եվրամիության ղեկավարությանը՝ առաջարկելով ուսումնասիրել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը՝ կապված Թեհրանի կողմից վերջին հրթիռային փորձարկումների հետ, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ԵՄ երկու անանուն ներկայացուցիչներին:

Նրանց խոսքով՝ ֆրանսիական կողմի առաջարկը ներկայում քննվում է ԵՄ-ի կողմից: Ընդ որում՝ ԵՄ անդամների մեծ մասը Փարիզի գաղափարը համարում են ոչ պրոդուկտիվ Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:

ԵՄ ներկայացուցիչները նշել են, որ առաջարկն արվել է ԵՄ խորհրդի նիստում ԱԳՆ ղեկավարների մակարդակում՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո:
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել գործակալության հարցումը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси