Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պարզվել է Եգիպտոսում կործանված A321 օդանավում ռումբ տեղադրած ահաբեկչի ինքնությունը

Պարզվել է Եգիպտոսում կործանված A321 օդանավում ռումբ տեղադրած ահաբեկչի ինքնությունը

14:59 | 28.01.2016 | Մամուլ

Եգիպտոսի իրավապահ մարմինները ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության արդյունքում պարզել են Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավում ռումբ տեղադրած ահաբեկչի ու նրա հանցակիցների ինքնությունը:

 Ինչպես հայտնում է ntv.ru-ն, ներկայում հետախուզում է հայտարարվել 6 մարդու նկատմամբ, որոնցից մեկը A321 ինքնաթիռում ռումբը տեղադրած անձն է: Ըստ առկա տվյալների՝ ահաբեկչության իրականացումից կարճ ժամանակ անց նա լքել է Եգիպտոսը։ 

 Ըստ LifeNews-ի՝ նա նոր էր ընդունվել օդանավակայանում աշխատանքի։ Վերջին անգամ նրան տեսել են Թուրքիայում։

 Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 31-ին ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 224 մարդ։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси