Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 50 մարդ է զոհվել

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 50 մարդ է զոհվել

10:29 | 28.01.2016 | Մամուլ

ԱՄՆ-ի իշխանություններն անվանել են մարդկանց թիվը, որոնք զոհվել են երկրի հարավարևելյան շրջաններում ձնաբքի հետևանքով: Ընդհանուր առմամբ՝ տարերքը խլել է 50 մարդու կյանք, հայտնում է ABC News-ը:

«Նվազագույնը 50 մարդ է զոհվել ահռելի ձնաբքի հետևանքով, որը պատուհասել է ԱՄՆ-ի արևելյան հատվածը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, արձանագրվում է, որ մարդիկ մահացել են ՃՏՊ-ների հետևանքով, թունավորվել են գազից կամ սրտային նոպայից, որն առաջացել է ձյունը մաքրելու ժամանակ կամ դրանից հետո:

Մահվան դեպքերը գրանցվել են ԱՄՆ 11 նահանգներում ու երկրի մայրաքաղաքի շրջանում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси