Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուկրաինան կողմ է Ռուսաստանի հետ գազի գնման շուրջ բանակցությունների շարունակմանը

Ուկրաինան կողմ է Ռուսաստանի հետ գազի գնման շուրջ բանակցությունների շարունակմանը

23:01 | 27.01.2016 | Մամուլ

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը կողմ է Ռուսաստանի հետ գազի գնման մասին բանակցությունների շարունակմանը: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն` մեջբերելով ուկրաինացի նախարարին:

Նրա խոսքով` պետք է  ձևակերպել գնումների սկզբունքը ոչ միայն մեկ եռամսյակի, այլև ավելի երկարատև ժամկետների համար:  Նախարարը նշել է, որ ջեռուցման սեզոնի համար իրավիճակը կարգավորվել է, իսկ ձմեռային ամիսներից հետո նույնպես պետք է շարունակել հարաբերությունները:

Ըստ նախարարի` բանակցությունների հետագա շարունակությունը կախված կլինի իրավիճակից, քանի որ նրա խոսքով` անցյալ տարի  սպառումը զգալիորեն կրճատվել էր  նույն ժամանակահատվածում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси