Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սոչիում ոստիկանությունը ցրել է ցույցի դուրս եկած թոշակառուներին

Սոչիում ոստիկանությունը ցրել է ցույցի դուրս եկած թոշակառուներին

16:04 | 15.01.2016 | Մամուլ

Սոչիի  թոշակառուներն իսկական ապստամբություն են բարձրացրել: Հարյուր հիսուն տարեց մարդ փակել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը` պահանջելով վերադանգնել գնացքներում եւ հասարակական տրանսպորտում արտոնությունները: 

«Ոստիկանության տեղ հասած աշխատակիցները եւ կազակները փորձեցին նախ կանգնեցնել ցույցը` բարձրախոսով կոչ անելով ազատել երթեւեկելի հատվածը»,- LifeNews-ին պատմել է ցույցի մասնակիցը: Հետո ոստիկանության մեքենան քշեց ուղիղ ամբոխի վրա: Մահակները գործի դրեցին: Մեզ չլսեցին  եւ չեն ուզում լսել: Բայց մենք մերը պնդելու ենք»:  

Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 1-ին Կրասնոդարի մարզի նահանգապետի հրահանգով չեղյալ են համարվել գնացքով եւ հասարակական տրանսպորտով երթեւեկելու թոշակառուների բոլոր արտոնությունները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси