Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի 8-10 աստիճանով

15:15 | 15.01.2016 | Մամուլ

Հանրապետության տարածքում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հունվարի 16-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +4 աստիճան, հունվարի 17-ին` +6, հունվարի 18-19-ին` +9, հունվարի 20-ին` +6 աստիճան: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси