Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանցիները «գրոհում են» եվրո ու դոլար վաճառող միակ բանկը (ֆոտո)

Ադրբեջանցիները «գրոհում են» եվրո ու դոլար վաճառող միակ բանկը (ֆոտո)

15:05 | 14.01.2016 | Մամուլ

AzerTurkbank-ն այսօր միակ ադրբեջանական բանկն է, որը Ադրբեջանի բնակչությանը վաճառում է դոլար ու եվրոր: Նման որոշում է կայացրել Ադրբեջանի Կենտրոնական բանկը:

Վաղ առավոտից հարյուրավոր ադրբեջանցիների են հերթ կանգնել արտարժույթ գնելու համար՝ ոչ ավելի, քան 500 դոլար, հայտնում է Turan-ը:

Համաձայն բանկի կայքի՝ 1 դոլարը գնվում է 1. 60 մանաթով, վաճառվում՝ 1. 6320-ով, 1 եվրոն գնվում է 1.6850-ով, վաճառվում՝ 1.7780-ով: Ոստիկանությունը արգելապատնեշներ է սահմանել ու մարդկանց բանկ է թողնում խմբերով:

Turan-ը գրում է, որ ավելի քան 2,5 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսում գործում է ընդամենը 1 բանկ ու ոչ ոք մարդկանց չի բացատրում, թե ինչու է դա այդպես: Հայտնի չէ նաև, թե որքան է դա շարունակվելու:
Մինչ այդ, երկրում ծաղկում է «սև շուկան»:Reuters-ի տվյալով՝ «սև շուկայում» 1 դոլարի գինը ավելացել է 3,6–3,7-ից մինչև 4–4,2 մանաթ:

adrbejan.jpg1

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԿԲ-ն հայտարարել է արտարժույթի փոխանակման օպերացիաները բանկերի գլխամասային գրասենյակներից դուրս իրականացնելու արգելքի մասին:

adrbejan.jpg2

«Կապված տարադրամի փոխանակման օպերացիաների աճի հետ՝ Կենտրոնական բանկը սահմանափակել է ու դադարեցրել փոխանակման կետերի գործունեությունը կոմերցիոն բանկերի արդյունավետ ու օպերատիվ կարգավորման, ծախսերի օպտիմալացման ու օպերացիաների նկատմամբ վերահսկողության ուժեղացման համար»,- ասվում է կարգավորողի հայտարարության մեջ:

Տարադրամի փոխանակման կետերի աշխատանքը կպահպանվի միայն զբոսաշրջային վայրերում, օրինակ՝ հյուրանոցներում ու օդանավակայաններում:

adrbejan.jpg22

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси