Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կանադայի վարչապետը  մուսուլմանների հետ մզկիթում աղոթում է

Կանադայի վարչապետը մուսուլմանների հետ մզկիթում աղոթում է

14:07 | 13.01.2016 | Մամուլ

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այցելել է երկրում գտնվող մզկիթներից մեկն ու մուսուլմանների հետ մասնակցել երեկոյան աղոթքին:

 Ինչպես նշում է Al Arabiya-ն, դեպքը տեղի է ունեցել 2013թ. Ռամադանի ժամանակ, սակայն համապատասխան տեսանյութն ի հայտ է եկել միայն այժմ:

Աղբյուրը մանրամասնում է, որ այն ժամանակ Տրյուդոն զբաղեցնում էր ոչ թե երկրի վարչապետի, այլ` Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնը:

 Հետաքրքրական է, որ աղոթքի ժամանակ քաղաքական գործիչը կրել է ավանդական մուսուլմանական հագուստ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել իսլամի հետևորդներին` իրենց հետ աղոթելու հնարավորություն ընձեռելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси