Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը ներկայացրեցին ՄԻԵԴ

Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը ներկայացրեցին ՄԻԵԴ

15:31 | 29.12.2015 | Մամուլ

Այսօր` դեկտեմբերի 29-ին, Բագին փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրեցին Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը:

Փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ` ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստը, ինչպես նաև բռնությունների կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու փաստը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси