Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիայում տոնական օրերին ահաբեկչությունների սպառնալիք կա

Թուրքիայում տոնական օրերին ահաբեկչությունների սպառնալիք կա

14:07 | 29.12.2015 | Մամուլ

Թուրքիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ Նոր տարվա տոնակատարությունների ընթացքում ահաբեկչության սպառնալիքի պատճառով, տեղեկացնում է  Milliyet թերթի կայքը:


Թուրքական հետախուզությանը տվյալներ են հայտնի դարձել, որ «Իսլամական պետության» 5 մահապարտ ահաբեկիչներ Լիբիայից մեկնել են Իտալիա, որտեղից էլ ներթափանցել են Թուրքիա՝ ահաբեկչություներ իրականացնելու նպատակով:

 Իրավապահ մարմինները կասկածում են, որ մահապարտ ահաբեկիչները թաքնվում են Սիրիային սահմանամերձ Շանլըուրֆա նահանգում, ինչպես նաև՝ Մերսինում։

Ավելի վաղ թուրքական հետախուզությունը նախազգուշացրել էր երկրում ահաբեկչության կրկնության վտանգի մասին։ Նախկինում հրապարակված տվյալներով՝ երկրի տարբեր քաղաքներում 20 պոտենցիալ մահապարտ կա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси