Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դոլարն ու եվրոն շարունակում են նոր ռեկորդներ սահմանել

Դոլարն ու եվրոն շարունակում են նոր ռեկորդներ սահմանել

13:44 | 29.12.2015 | Մամուլ

Մոսկվայի բորսայում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ռուբլին մի փոքր թուլացել է դոլարի եւ եվրոյի նկատմամբ՝ նավթի ցածր գների եւ ռուբլու լիկվիդայնության պահանջարկի կրճատման պայմաններում:

Դոլարի սակարկությունները բորսայում սկսվել են 72,11-72,5 ռուբլու սահմաններում:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 79,35 ռուբլի (+13 կոպեկ):
Երկարժութային զամբյուղի արժեքը կազմել է 75,52 ռուբլի (+14 կոպեկ):

Միաժամանակ, դոլարի փոխարժեքը գործող պաշտոնական փոխարժեքից ավելի է 1,59 ռուբլով, եվրոյինը՝ 1,75 ռուբլով:

Նախօրեին դոլարը թանկացել էր 1,54 ռուբլով, եվրոն՝ 1,68 ռուբլով: Երկու արժույթներն էլ այսօր առավոտյան նոր ռեկորդներ են սահմանել. Դոլարը վերջին մեկ տարվա կտրվածքով, եվրոն՝ 4 ամսվա կտրվածքով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси