Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օբաման կհայտնվի կատակերգական շոուի նոր սեզոնում

Օբաման կհայտնվի կատակերգական շոուի նոր սեզոնում

19:46 | 22.12.2015 | Մամուլ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ջերրի Սայնֆիլդի «Կատակերգուները մեքենա են վարում եւ սուրճ են խմում» կատակերգական շոուի հաջորդ հյուրը կլինի, գրում է Gazeta-ն` վկայակոչելով CBS News-ին:

ԱՄՆ-ի նախագահն առաջին պաշտոնական անձն է, որը մասնակցել է այդ շոուին: Դրվագը նկարահանվել է դեկտեմբերի 7-ին, Օբաման եւ Սայնֆիլդը հերթով 1963 թվականի  երկնագույն   Chevrolet Corvette  են վարում Սպիտակ տան շրջակա մարգագետնում, հետո զբոսնում են եւ անձնակազմի համար ճաշարանում սուրճ են խմում:

«Փոքր ժամանակ երազում էի տիեզերագնաց դառնալ: Նախագահ Օբամայի մասնակցությամբ կատակերգական շոու նկարահանելով եւ Սպիտակ տան շուրջ զբոսնելով ինձ այնպես էի զգում, ասես պատրաստվում էի տիեզերք թռչել:  Նախագահ եւ ուղղակի կարգին տղա լինելով` Օբաման ինձ համար լուսնային զբոսանք կազմակերպեց: Դա անմոռանալի օր էր» — նկարահանումներն է մեկնաբանել Սայնֆելդը:

Երկուշաբթի Sony ընկերությունը առաջիկա սեզոնի դրվագներով տեսաշար է թողարկել : 

Սայնֆիլդը շոուն սկսել է 2012-ին: Ամեն դրվագում նա եւ հրավիրված կատակերգուն հին մեքենաներ են վարում, հետո կանգ են առնում եւ սուրճ են խմում: Դրվագի նկարահանումից հետո Օբաման ընտանիքի հետ ամենամյա հանգստի է մեկնել Հավայան կղզիներ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси