Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վաղվանից Արենի-Խաչիկ ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը կլինի միակողմանի երթևեկելի

Վաղվանից Արենի-Խաչիկ ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը կլինի միակողմանի երթևեկելի

18:08 | 22.12.2015 | Մամուլ

Դեկտեմբերի 22-28-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի` կապված ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում են ՏԿԱԻ նախարարության լրատվականից:

Այս պահին տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ: Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 24-ին` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси