Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիան արտաքսել է ռուս լրագրողներին

Թուրքիան արտաքսել է ռուս լրագրողներին

22:53 | 08.12.2015 | Մամուլ

Թուրքիան արտաքսել է «Ռոսիա 1» հեռուստաալիքից Ալեքսանդր Բուզալաձեի նկարահանող խմբին։ Լրագրողներին ձերբակալել են Սիրիայի հետ սահմանակից շրջանում` Թուրքիաի հարավ–արեւելքում։ «Հատուկ թղթակից» հաղորդման լրագրողներին դեկտեմբերի 7–ին ձերբակալել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, որից հետո նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։

Այստեղ նրանց տեղեկացրել են, որ արտաքսվելու են Թուրքիայից «օտարերկրյա լրագրողների գործունեութան կանոնները խախտելու համար», հաղորդում է «Вести»–ն։

Արձագանքելով կատարվածին` ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է կատարվածը` թուրքական կողմի գործողությունները բնութագրելով անիրավաչափ։

«Տպավորություն է, որ Անկարայում վախեցել են, որ լրագրողները կարող են բացահայտել Թուրքիայի կառավարության համար անհարմար փաստեր թուրք–սիրիական սահմանին իրականացվող ապօրինի գործունեության մասին»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարւթյունում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси