Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ազատության հրապարակից բերման են ենթարկել

Ազատության հրապարակից բերման են ենթարկել

22:12 | 08.12.2015 | Մամուլ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ բերման են ենթարկել «Նոր Հայաստան»–ի աջակից է և «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Գագիկ Եղիազարյանին: 

«Րոպեներ առաջ, Ազատության հրապարակից քիչ հեռու Մոսկովյան փողոցի վրա, ոստիկանության մեծաթիվ կարգախումբը շրջապատել է փողոցում զբոսնող Վարուժան Ավետիսյանին, Արմեն Միքայելյանին և Գագիկ Եղիազարյանին և առանց որևէ պատճառաբանության և հիմքի վերջինիս բերման է ենթարկել։  Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Գագիկ Եղիազարյանը բերման է ենթարկվել և անհապաղ ազատ արձակել երիտասարդին»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси