Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այս պահին Թուրքիայի հետ ոչ մի երկխոսություն չկա. Պեսկով

Այս պահին Թուրքիայի հետ ոչ մի երկխոսություն չկա. Պեսկով

15:41 | 25.11.2015 | Մամուլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ թուրքական ավիացիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույց չի ունեցել. այս մասին հայտնել է ТАСС-ը: «Կարող եմ միայն ասել, որ նախագահների միջև հարցի քննարկում չի եղել»,- ասել է նա: Հարցին, թե ինչ բնույթ է այս պահին կրում Թուրքիայի հետ երկխոսությունը Պեսկովը պատասխանել է, որ «այն ոչ մի բնույթ էլ չի կրում, այս պահին ոչ մի երկխոսություն չկա»:

Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել: Թուրքական ավիացիան հայտնել է, որ ինքը կործանել է ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար: ՌԴ ՊՆ-ն, սակայն, պնդում է, որ ինքնաթիռը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում: Նշենք նաև, որ ինքնաթիռի օդաչուներին, ենթադրաբար, հաջողվել էր կատապուլտացվել:  Հավելենք, որ Ռուսաստանը դադարեցնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси