Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ

Ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ

14:42 | 25.11.2015 | Մամուլ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացի Սիմոն Դ.-ն վիճաբանում է ընտանիքի անդամների հետ: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներին տեսնելով, Սիմոն Դ.-ն չի կատարել նրանց օրինական պահանջները և բռնություն է կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության հիշյալ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար Սիմոն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Սիմոն Դ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը տան անդամների հետ վիճաբանելու կապակցությամբ քրոջ՝ Ա. Ս.-ի ահազանգի հիման վրա իրենց տուն այցելած ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Բյուրեղավանի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել իր նկատմամբ, ինչի հետևանքով ուշագնաց է եղել:

Սիմոն Դ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси