Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տաքսու վարորդը հափշտակելով ուղեւորուհու պայուսակը՝ դիմել է փախուստի

Տաքսու վարորդը հափշտակելով ուղեւորուհու պայուսակը՝ դիմել է փախուստի

19:32 | 13.11.2015 | Մամուլ

Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, 1963 թ. ծնված Սոնա Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ տաքսու վարորդն օգտվելով Արին-Բերդի փողոցում ավտոմեքենայից մի քանի րոպեով դուրս գալու հանգամանքից` բացահայտ հափշտակելով ավտոմքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, 3 բջջային հեռախոս եւ այլ իրեր, դիմել է փախուստի:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կողոպուտը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 11-ին Երեւանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 73 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси