Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանությունը հետապնդում է «Նոր Հայաստան»-ի աջակցին

Ոստիկանությունը հետապնդում է «Նոր Հայաստան»-ի աջակցին

16:30 | 06.11.2015 | Մամուլ

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել, որում ասված է.  «Երեկ «Նոր Հայաստան» ճակատի երիտասարդ աջակից Սմբատ Բարսեղյանին անձամբ կամ միջնորդավորված կերպով հեռախոսով զանգել են ոստիկանության ծառայողներ և սկզբում փորձել են իմանալ նրա բնակության հասցեն և ուսման վայրը, իսկ այնուհետև պահանջել են ներկայանալ ոստիկանություն:

Սմբատ Բարսեղյանը, օգտվելով Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված իրավունքներից, իր մասին որևէ տեղեկություն չի հայտնել և հրաժարվել է բանավոր պահանջով ներկայանալ ոստիկանություն: Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության առանձնահատուկ վերաբումունքի պատճառը նրա քաղաքական ակտիվությունն է, ինչը վերջին շրջանում դրսևորվել է Վանաձորում անցկացված «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքի ժամանակ, որի ընթացքում ոստիկանությունը անհամաչափ ուժ և բռնություն է գործադրել նրա նկատմամբ: «Ընդդիմության միասնական շտաբ»-ը երիտասարդ քաղաքացու նկատմամբ ոստիկանության այս ապօրինի գործողությունները գնահատում է որպես հոգեբանական ճնշման միջոցով իրականացվող քաղաքական հետապնդում, որի նպատակն է երիտասարդությանը ետ պահել վարչախմբի մոգոնած նոր սահմանադրությանը «Ո՛Չ» ասելու քարոզչությունից ու պայքարից»: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси