Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բակո Սահակյանը ստորագրել է ձմեռային զորակոչ անցկացնելու հրամանագիրը

Բակո Սահակյանը ստորագրել է ձմեռային զորակոչ անցկացնելու հրամանագիրը

16:20 | 06.11.2015 | Մամուլ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

ԼՂՀ նախագահի  մամուլի գրասենյակից հայտնում են, որ ըստ հրամանագրի` 2016 թվականի հունվարին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2015 թվականի դեկտեմբեր-2016 թվականի հունվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси