Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սպորտին,կրթությանը եւ մշակույթին քիչ փող կտան

Սպորտին,կրթությանը եւ մշակույթին քիչ փող կտան

14:55 | 06.11.2015 | Մամուլ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է քննարկվել  «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:  Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց, որ այս ոլորտներին, ընդհանուր առմամբ, 2016 թ. պետական բյուջեի նախագծով կհատկացվի 26.238.5 մլն դրամ, ինչը. նախորդ տարվա համեմատ, նվազել է, քանի որ նախորդ տարի այն կազմել է 28.282.0 մլն դրամ:

Ըստ Սաֆարյանի Վ նվազումը պայմանավորված է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտմամբ: «Կրթության ոլորտին այս տարի կտդրամադրվի 131.939.4 մլն դրամ, և ծախսերը 2015 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել են 6.423.5 մլն դրամով կամ 5.1 տոկոսով: Հանրակրթության ոլորտում, որի գծով 2016 թվականին նախատեսվել է հատկացնել 76.702.4 մլն դրամ, կա ծախսերի աճ, որը նախորդ տարվա համեմատ` կազմում է 2.319.6 մլն դրամ: «Ներառական կրթություն» ծրագրի գծով նախատեսվել է 3108.2 մլն դրամ, Հատուկ կրթության և մասնագիտացված հանրակրթական ուսուցման գծով նախատեսվել է հատկացնել 5659.6 մլն դրամ»,- ասաց  փոխնախարարը: Պ.Սաֆարյանը նաեւ նշեց, որ գիտության ոլորտի համար 2016 թվականի պետական բյուջեի նախագծով կհատկացվի շուրջ 14313.8 մլն դրամ: Փոխնախարարը թվարկեց նաև հանգստին, մշակույթին և կրոնին հատկացվելիք գումարները: «Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառի 2016 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները կազմում են 26.238.5 մլն դրամ` 2015 թ. 28.282.0 մլն դրամի դիմաց: Նվազումը պայմանավորված է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտմամբ: Պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը կազմում են 1.421.0 մլն դրամ: Հանգստի և սպորտի ծառայությունների համար նախատեսում ենք տրամարել 1.838.5 մլն դրամ: Մշակութային ծառայությունների համար 2016 թ. նախատեսված է 13.627.4 մլն դրամ հատկացնել, որը նախորդ տարվա համեմատ` ավելի քիչ է, քանի որ 2015 թ. այն կազմում էր 15.539.8 մլն դրամ»,- տեղեկացրեց նա:

Ֆինանսների փոխնախարարը խոսեց նաև ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ու հրատարակչական ծառայություններին հատկացվելիք գումարների մասին և տեղեկացրեց, որ այս տարի ոլորտին կտրամադրվի 8.631.5 մլն դրամ, իսկ 2015 թվականին տրամադրված է եղել 8.748.4 մլն դրամ: «Հեռուստառադիոհաղորդումների գծով 2016 թ. նախատեսված է տրմադրել 7.107.9 մլն դրամ: Հրատարակչությունների, խմբագրությունների գծով այս տարի կհատկացվի 1.135.3 մլն դրամ: Տեղեկատվության ձեռքբերման գծով 2016 թվականին նախատեսված են 388.3 մլն դրամ հատկացումներ: Իսկ Կրոնական և հասարակական այլ ծառայությունների գծով 2016 թ. նախատեսված է հատկացնել1.123.1 մլն դրամ: Երիտասարդական ծրագրերի իրականացման համար 2016 թ. նախատեսված է տրամադրել 827.4 մլն դրամ: Քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արhմիություններին, ազգային փոքրամասնություններին աջակցության նպատակով 2016 թվականին կհատկացվի 295.7 մլն դրամ, որը նախորդ տարվանից չի տարբերվում»,-եզրափակեց նա:

Փայլակ Ֆահրադյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси