Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նազարբաեւն առաջարկել է ստեղծել «Իսլամն ընդդեմ ահաբեկչության» ֆորումը

Նազարբաեւն առաջարկել է ստեղծել «Իսլամն ընդդեմ ահաբեկչության» ֆորումը

13:00 | 15.10.2015 | Մամուլ

Նազարբաեւն առաջարկում է ստեղծել «Իսլամն ընդդեմ ահաբեկչության» ֆորումը, հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված համատեղ հայտարարության ընթացքում:

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք հատկացրել միջազգային օրակարգի արդիական հարցերին: Իհարկե նաեւ՝ մինսկյան պայմանավորվածությունների ընթացքին՝ գլոբալ ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում փոխգործողությունները զարգացնելու՝ այդ թվում Կենտրոնական ասիական տարածաշրջանում կայունություն, անվտանգություն ապահովելու նպատակով»,- ասել է Նազարբաեւը:

Նրա խոսքով այս հարցում կարեւոր նշանակություն ունի իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում ու Իրաքում:

«Այս կապակցությամբ Վլադիմիր Պուտինն ինձ տեղեկություններ հաղորդեց ու մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը: Հիմա շիաների ու սուննիների թեմայով շահարկումներ են արվում, բայց դա ոչ մի առնչություն չունի, քանի որ այն, ինչ Սիրիայում է կատարվում, ընդհանուր սպառնալիք է բոլորիս համար ՝ հատկապես Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի»,- հավելել է նա:

«Այս կապակցությամբ մենք խոսել ենք այն մասին, որ հանդես ենք գալիս «Իսլամն ընդդեմ ահաբեկչության» ֆորում ստեղծելու առաջարկով: Եթե մեզ աջակցեն, մենք կկարողանանք աշխատանքի ճիշտ ուղղություն ընտրել ու ճիշտ հասկանալ, թե ինչ ենք անում»,- հայտարարել է նախագահը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси