Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բակո Սահակյանի խոսնակն արձագանքում է Գորիսի կրակոցներին

Բակո Սահակյանի խոսնակն արձագանքում է Գորիսի կրակոցներին

14:23 | 03.06.2013 | Քաղաքականություն

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել է մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Գորիսում կազմակերպված «կերուխումին», որից հետո տեղի են ունեցել կրակոցները: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Դավիթ Բաբայանը հայտնել է, որ իրենք պարզապես աշխատանքային այցով են եղել Սյունիքում:

«Իմ կարծիքով տեղի է ունենում հերթական, այսպես ասած, կեղտոտ խաղեր, ինչ-որ մարդիկ փորձում են կրկին շահարկել Արցախի եւ Արցախի նախագահի անունը, նախ ասեմ, որ մենք աշխատանքային այցով էինք գտնվում Սյունիքի մարզում: Այցելել ենք մի շարք քաղաքներ, եղել ենք Քաջարանում, ապա՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, այսինքն փորձի փոխանակում է եղել, եւ մեզ համար կարեւոր էր լինել Հայաստանի առաջատար գործարաններից մեկում»,- մեզ հետ զրույցում ասել է Բակո Սահակյանի մամլո խոսնակը:

Վերջինս հայտնել է, որ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ապա այցելել է Գարեգին Նժդեհի արձանին, ծաղիկներ դրել եւ հեռացել:

Մեր հարցին, թե ԼՂՀ նախագահի պատվին ճաշկերույթ չի կազմակերպվել, Դավիթ Բաբայանը նշել է. «Մի փոքր ճաշի ենք մասնակցել, զուտ աշխատանքային այց է եղել, եւ, բնական է, որ մի փոքր, այսպես ասած, իրար հաջողություն ենք մաղթել, ուղղակի պետք է ասեմ, որ դրանով որոշ մարդիկ անձնական կամ ինչ-որ ուրիշ խնդիրներ են լուծում՝ մեկ անգամ եւս վտանգելով ազգային պետականությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси