Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դեսպանատան համարներով հղպացած վարորդի արկածները

Դեսպանատան համարներով հղպացած վարորդի արկածները

18:45 | 04.09.2015 | Հասարակություն

Այն, որ Հայաստանում, հատկապես «ապահով»Հայաստանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ մշտապես իրենց օրենքից վեր են դասում, մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք: Բազմաթիվ անգամներ են մամուլում եղել հրապարակումներ, թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց մերձավորները խախտում երթեւեկության կանոնները, այդ կերպ ըստ էության վտանգելով նաեւ հետիոտների կյանքը:

Xnews.am-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութը վերը նշվածի ապացույցն է: Տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես է դեսպանատան պետհամարանիշներով վարորդը  խախտում երթեւեկության կանոնները, Երեւանի կենտրոնական փողոցում երթեւեկելով,  այդ կերպ ստեղծելով նաեւ վթարային իրավիճակ: Այն, որ ճանապարհային երթեւեկության կանոները խախտելը ենթադրում է վարչական պատասխանատվություն, հայտնի է բոլորին, սակայն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը, կամ ամեն դեպքում դեսպանատան համարներով սլացող վարորդին կարծես թե դա քիչ է մտահոգում:

Նշենք, որ Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված են տեսախցիկներ, բացի այդ ճանապարհներին հսկողություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ: 

Ի դեպ Երեւանի մայթերով երթեւեկելու սովորություն ունի նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը: Մեկ անգամ չէ, որ սյունյաց երիտասարդը իր «Բրաբուսով» խախտել է երթեւեկության կանոնները, եւ մեքենան վարել մայթերով: Իհարկե այս ամենը ոստիկանների «աչքից» կարծես, թե մշտապես վրիպում է: 

Xnews.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси