Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ. ԼՂՀ ՊՆ

10:14 | 04.09.2015 | Հասարակություն

Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Եվ չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ, հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси